3․ Անպայման փոխնորդ շոր, հեռախոս, հիգիենայի պարագաներ՝ սրբիչ, ատամի խոզանակ, սանր, ատամի մածուկ, ուտելիք, ջուր
4․ Քանդակագործություն – Վահան Չամսարյանի բլոգ (edublogs.org)
5․ Համբարձման տոնը կապված լինելով Սուրբ Զատկի հետ, դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։ Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի։
Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Քարավանատունը հնարավոր է դիտարկել միայն դրսից, անմիջապես մոտենլով կառույցին, սակայն մուտք գործել հնարավոր չէ:
Բնակավայրի անունն ի սկզբանե եղել է Կումայրի, հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ Գյումրի։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում՝ 1840-1924 թվականներին, այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924-1990 թվականներին, քաղաքը վերանվանվել է Լենինական։ 1990-1992 թվականներին կրկին ստացել է հին անունը՝ Կումայրի, այնուհետև վերանվանվել Գյումրի։ Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում։ Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է։
Սև բերդ, հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մաքսիմ Գորկու Անվան Կենտրոնական Այգի Գյումրու Գորկի այգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, որտեղ սկսվում է Գայի փողոցը: Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու
Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։
Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Ունի յուրահատուկ ուղղանկյուն կառուցվածք՝ գտնվում է 8 ճանապարհների խաչմերուկում։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի։ Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրել են 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, շենքում հանգրվանել են երկրաշարժից անօթևան բազմաթիվ ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002 թվականների ընթացքում հատկացրել է բնակարաններ՝ ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը։
Վարպետաց փողոցում են գտնվում ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Մհեր Մկրտչյանի թանգարանը, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը։