Վախթանգ Անանյան՝ Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ասֆալտապատբնակիչ
ծուռումուռհետք
տարիքավորճանապարհ
կավեհեքիաթ
ազնիվօձ
պոքրիկիրականություն
տաքձմեռ
թանկկաթ
ագահՎաչիկ
կաթոտդաշտ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:


Ընտանի օձերը շատ բարի են, երբ նրանց չես վնասում։ Ընտանի օձերը նաև շատ խելացի են և ճանաչում են իրենց տերերին։

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
ա․ Օձը կաթը թունավորել էր, որովհետև նրա ձագերին վնասել էին։

բ․ Օձը կաթը թափում է, որովհետև նրա ձագերին արդեն վերադարձրել էին։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Ամենից շատ հավանեցի այն պահը, երբ օձը կաթը թափում է, որովհետև օձը այնքան խելացի է, երբ տեսավ մարդիկ իր ձագերին բան չեն արել, այդ պատճառով չվնասեց մարդու ձագին։
6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Երբ մարդ է քեզ լավություն է անում, դու էլ պետք է նրան լավություն անես։

Քրդեր

Քրդերը իրանալեզու ժողովուրդ են և բնակվում են  Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով քրիստոնյա հայ և ասորի բնակչությունից՝ լեռնային ընդարձակ տարածքներ բնակեցվում են բացառապես քոչվոր և կիսաքոչվոր քրդերով, ուստի քրդաբնակ դարձած տարածքները հայտնի են դառնում որպես «Քուրդիստան»։ Քրդական մշակույթի որոշ տարրեր բնորոշ են նաև այլ իրանական ժողովուրդներին, ինչպես, օրինակ, մարտի 21-ին նշվող Նոռուզը, այսինքն՝ Նոր Տարին։

2011 թ-ի տվյալներով Հայաստանում կա 37470 քուրդ։

Հայտնի հայ երգահան Կոմիտասը գրի է առել հայկական, քրդական և թուրքական մի շարք ազգային երգեր, իսկ 1897 թվականին ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր քրդական երաժշտություն։

Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, օգտագործելով քրդական լեգենդը, գրել է իր հայտնի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը։

Հարցեր

1․ Ձեր առաջին վարչապետը ո՞վ է եղել։
2․ Քանի՞ վարչապետ եք դուք ունեցել։
3․ Ինչպե՞ս են անցկացնում քրդերը իրենց սովորական օրը։
4․ Ի՞նչ դժվարություններ ունի քուրդ ժողովուրդը Հայաստանում։
5․ Ձեզ հե՞շտ է ապրել Հայաստանում։
6․ Դուք ի՞նչ սովորույթներ ունեք հարսանիքի ժամանակ։
7․ Սովորաբար ձեր նոր տարվա սեղանին ի՞նչ եք դնում։
8․ Ո՞վ է գրել ձեր այբուբենը։
9․ Քանի՞ տարի առաջ են ստեղծել ձեր այբուբենը։
10․ Ո՞ր հայկական տոներն են ձեր տոներին նեման։

մայրենի առաջադրանք-14․04

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Քանի որ նրա ականջն ու պոչը կտրած էր։
2․ Փորձիր հիշել շան հետ կապված որևէ հետաքրքիր պատմություն և համառոտ գրել դա։
Մի անգամ շունը գիշերով գնում է տիրոջ տան մոտ և սկսում հաչալ։ Նա իր հաչով հասկացնում է, որ տերը պետք է հետևի նրան։ Պարզվում է, որ իրենց կովը ծնել է և օգնության կարիք ունի։ Այսպիսով Չալանկը օգնեց կովին և իր նոր ծնված հորթին։
3․ Բնութագրեք պատմվածքի շանը, խոսքը հիմնավորիր տեքստից հատվածներով։
Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։
4․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
թփերով, լոբիներով, ականջով, պոչով, տնով․
հայրերով, մայրերով, հավով, շնով, գողով․
5․ Տքստում գտեք 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։
ես-մենք
դու-դուք
նա-նրանք